«Շիրակ» ՖԱ-ն հայտնում է, որ կատարել է իր առաջին ձեռքբերումները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ մեր թիմի կազմն են համալրել փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը, Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Հովհաննես Նազարյանը և մեր կազմ է վերադառձել հարձակվող Վարդան Բակալյանը»,- ասվում է «Շիրակ» ՖԱ-ի հայտարարության մեջ։

Նշենք, որ Ֆուտբոլիստների հետ կնքվել են մեկամյա պայմանագրեր:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Շիրակում» լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Գյումրիի կազմից հեռացել է երկար տարիներ աշխատած, անփոխարինելի Վարդան Բիչախչյանը՝ իր հետ տանելով «Արարատ» մի շարք առաջատար ֆուտբոլիստների։

«Շիրակ» ՖԱ-ն այնուամենայնիվ կշարունակի ելութները Հայաստանի առաջնությունում՝ շեշտը դնելով միայն տեղացի կադրերի և երիտասարդ Հայ ֆուտբոլիստների վրա։ Ակումբը հանդես կգա Եվրոպա լիգայում նոր կազմով և նոր մարզչական շտաբով։

«Շիրակ» ՖԱ-ն օրեր առաջ գլխավորել էր ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Տիգրան Դավթյանը։

Facebook Comments