«Միլանը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Հական Չալհանողլուի հետ։

Ինչպես հաղորդում է «Il Giornale»-ը՝ իտալական ակումբի ղեկավարությունը գոհ է Հականի ցուցարած խաղից և նրան 4 տարվա պայմանագիր կառաջարկի: Թուրք ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Չալհանողլուն «Միլանի» կազմում 36 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում, խփել է 10 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում: Հականի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: «Transfermarkt»-ը 26-ամյա ֆուտբոլիստին գնահատում է 14,5 միլիոն եվրո:

Չալհանողլին 2017թ․-ին «Բայերից» է տեղափոխվել «Միլան», որի տրանսֆերային արժեքը կազմել է 23,3 միլիոն եվրո:

Facebook Comments