Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան վնասվածք է ստացել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Արգենտինացի ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որը բացահայտել է ձախ ազդրի մկանների վնասվածքը։ Մոտ ժամանակներս Պաուլոն կգտնվի բժիշկների հսկողության ներքո։ Վերականգնման ժամկետները հայտնի չեն։

«Յուվենտուսը» 2 տուր առաջ ապահովեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։ 36 խաղում թիմը հավաքել է 83 միավոր և 7 միավոր գերազանցում է իր մոտակա հետապնդողին։ Դիբալան այս մրցաշրջանում մասնակցել է Իտալիայի Ա Սերիայի 33 հանդիպման, խփել է 11 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում:

Facebook Comments