Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը մտադիր է լայնածավալ տրանսֆերային արշավ իրականացնել այս մրցաշրջանում: «Մանչեսթեր Յունայթեդի» նպատակների թվում են 8 ֆուտբոլիստներ, հաղորդում է «Goal»-ը։

Դրանք են՝ Կալիդու Կուլիբալի («Նապոլի»), Թայրոն Մինգս («Աստոն Վիլլա»), Նատան Ակե («Բորնմուտ»):

Դոննի վան դե Բեկ («Այաքս»), Ջեկ Գրիլիշ («Աստոն Վիլլա»), Ջեյդոն Սանչո («Բորուսիա»):

Մուսա Դեմբելե («Լիոն»), Հարրի Քեյն («Տոտենհեմ»):

2019/20 մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդից» կարող են հեռանալ 6 ֆուտբոլիստներ` Ջեսի Լինգարդն ու Անդրեաս Պերեյրան,Ֆիլ Ջոնսը, Քրիս Սմոլինգը և Մարկոս Ռոխոն, ինչպես նաև Ալեքսիս Սանչեսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիա Դորտմունդը» մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» 98 միլիոն եվրո-անոց առաջարկը։

Facebook Comments