«Միլանը» ներկայացրել է 2020/21 մրցաշրջանի ակումբի տնային հանդիպումների համար նախատեսված մարզաշապիկը։ Մարզահագուստի հովանավորն է գերմանական «Puma»-ն։

«Միլանի» մարզաշապիկը խորհրդանշական է և արտացոլում է միլիոնավոր երկրպագուների հպարտությունն ու պատկանելությունը ամբողջ աշխարհում։ Նոր դիզայնը հարգանքի տուրք է մատուցում ավանդույթներին, մշակույթին և պաշտամունքային ճարտարապետությանը, որը մեր գեղեցիկ քաղաքի հոմանիշն է: Ֆուտբոլային ակումբը հիմնված է նորարարության, համայնքի, ամբողջականության և ներառականության վրա և «Puma»-ն ճշգրիտ փոխանցել է այդ հիմնական արժեքները էլեգանտ նոր դիզայնով»,-ասել է ակումբի առևտրային տնօրեն Կասպեր Ստիլսվիգը:

«Միլանն» առաջին անգամ կխաղա իր նոր մարզաշապիկով Ա Սերիայի վերջին տուրի՝ «Կալյարիի» հետ հանդիպմանը, որը կկայանա օգոստոսի 2-ին «Սան Սիրոյում»։

Facebook Comments