Սլովենիայի հավաքականի և «Ատլետիկո Մադրիդի» դարպասապահ Յան Օբլակը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։ 27-ամյա դարպասապահին ուզում է իր թիմում տեսնել Լոնդոնի «Չելսին»։

Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլ Սկիրան, «Չելսիի» սպորտային տնօրեն Մարինա Գրանովսկայան արդեն բանակցություններ է վարում Օբլակի գործակալի հետ։ Օբլակը հանդիսանում է Կեպայի փոխարինողը, ում ակումբի չի վստահում և կարող է վաճառել, կամ վարձավճարով այլ ակումբ ուղղարկել։

Ավելի վաղ նաև «Մանչեսթեր Յունայթեդն» էր հետաքրքրված Օբլակի ծառայություններով։

Օբլակը «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2014թ․-ից։ Նախորդ մրցաշրջանում Օբլակը մասնակցել է 38 հանդիպման, որոնցում 17 չոր հանդիպում է անցկացրել։

Facebook Comments