«Ինտերը» կարող է բաժանվել իր խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչից այս մրցաշրջանի ավարտից հետո, այս մասին հայտնում է «Calciomercatoweb»-ը։

27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով է հետաքրքրված Մյունխենի «Բավարիան», հակառակ ուղղությամբ Միլանյան ակումբ կտեղափոխվի`Կորենտինա Տոլիսսոն։

Խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 48 մլն եվրո, ֆրանսիացի ֆուտբոլիստինը՝ 25,5 մլն եվրո։

Նախորդ մրցաշրջանում Բրոզովիչը 40 հանդիպումներում հեղինակել է 6 գոլ, իսկ Տոլիսսոն 24 հանդիպումներում խփել է 3 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։

Facebook Comments