Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է տպավորություններով «Լեգանեսի» դեմ Լա լիգայի 11-րդ տուրի խաղից առաջ:
«Բոլոր խաղացողները ուրախ են լինել այստեղ և ցանկանում են ցույց տալ իրենց լավագույն խաղը: Ես արդեն խոսել եմ այդ մասին։
Ես չեմ հոգնում Բեյլի շուրջ ստեղծված իրավիճակը բացատրելուց, քանի որ այն շատ պարզ է։ Ֆուտբոլիստը խնդրել է անձնական պատճառներով հեռանալ ակումբից։ Ես այդ հարցերին չեմ անդրադառնում։
Վատ խաղերը մարզչի կյանքի մի մասն են։ Դժվար պահերին մենք չպետք է հանձնվենք։ Ես գիտեմ, թե որտեղ եմ աշխատում և հասկանում եմ, որ մենք պետք է հաղթենք։ Առջևում շատ աշխատանք կա, սակայն արդյունքները շատ կարևոր են, քանի որ սա «Ռեալն» է։ Իրավիճակն այնպիսին կլինի ցանկացած մարզչի համար, ով կգլխավորի այս ակումբը», – ասել է Զիդանը։
Facebook Comments