Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին հայտարարել է, որ չի շտապում դառնալ կատալոնական «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչը:

«Չեմ թաքցնում, որ ցանկանում եմ գլխավորել «Բարսելոնան»։ Միշտ դա ասել եմ։ Սա է իմ հիմնական նպատակը։ Հարազատ ակումբի գլխավոր մարզիչ դառնալն իմ երազանքն է։ Բայց հիմա կենտրոնացած եմ «Ալ Սադում»։ Մենք պատրաստվում ենք նոր մրցաշրջանին։

Պետք է հարգել Կիկե Սետյենին։ Թիմին մաղթում եմ ամենայն բարիք: Երբեմն «Բարսելոնան» շատ լավ է խաղում, երբեմն պարզապես լավ է, այլ ժամանակ լավ չէ ։ Բայց ինձ դուր է գալիս Սետյենի գաղափարները վերահսկել խաղը և ցույց տալ գրավիչ ֆուտբոլ:

Երբեմն «Բարսելոնայի» մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում է, դա ճիշտ է, բայց մրցակիցը նույնպես կարող է բարդացնել կյանքը։ Մենք շատ լավ հանդիպումներ ենք տեսել կատարմամբ Սետյենի գլխավորությամբ», – Չավիի խոսքը մեջբերում է «Goal»-ը։

Facebook Comments