Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Տիմո Վերները պատմել է այն պատճառների մասին, որոնք դրդել են իրեն համաձայնել «ՌԲ Լայպցիգից» լոնդոնյան ակումբ տեղափոխվել

«Լեմպարդն իմ տեղափոխության գլխավոր պատճառն էր։ Մենք շատ ենք խոսել այնպիսի բաների մասին, ինչպիսիք են`խաղային սխեմա, թե ինչպես է նա ցանկանում խաղալ, թե ինչպես է տեսնում իմ խաղը, և թե ինչպես է այս սխեման ինձ համար։ Շատ հաճելի մարդ է, ասել է, որ ցանկանում է ոչ միայն ինձ տեսնել իր թիմում, այլև օգնել ինձ զարգանալ որպես ֆուտբոլիստ։ Հիմա նա ինձ մի քիչ ավելի լավ գիտի, մեր միջև լավ փոխըմբռնում կա։ Ուրախ եմ լինել այստեղ:

ԱՊԼ-ում շատ արագ ֆուտբոլ է։ Իմ խաղի առանձնահատկությունն այն է, որ ես շատ արագ եմ: Կարծում եմ, սա կատարյալ վայր է։ Ուրիշ առաջնություն, ուրիշ երկիր, կարող եմ աճ գրանցել ու դուրս գալ նոր մակարդակի վրա։ Հենց այդ պատճառով տեղափոխվել եմ ԱՊԼ և «Չելսի», — Վերների խոսքը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։

Նշենք, որ Տիմո Վերները արդեն «Կոբխեմում»(«Չելսիի» մարզաբազայում) մարզվում է, նա կկարողանա հանդես գալ լոնդոնյան ակումբում նոր մրցաշրջանի սկզբից։

Facebook Comments