«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան կարող է տեղափոխվել Հռոմի «Լացիո», պնդում է «AS»-ը:

Աղբյուրի տվյալներով` իտալական ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում Սիլվայի հետ։ «Մանչեսթեր Սիթիի» հետ կիսապաշտպանի պայմանագիրն ավարտվում է օգոստոսին, այդ պատճառով հռոմեացիները կարող են նրան անվճար ձեռք բերել։

Սիլվան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2010թ․-ի ամռանը «Վալենսիայից»։ Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա կիսապաշտպանը մասնակցել է ԱՊԼ-ի 27 հանդիպման, դարձել է 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ «Լացիոն» 36 տուրերում հավաքելով 75 միավոր, 4-րդ տեղում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: Հռոմեական ակումբն արդեն ապահովել է Չեմպիոնների լիգայում իր տեղը:

Facebook Comments