Մալդինին ընդունել է «Միլանում» մնալու առաջարկը և արդեն աշխատում է տրանսֆերների և պայմանագրերի երկարաձգման ուղղությամբ։

«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին ընդունել է Իվան Գազիդիսի առաջարկը՝ մրցաշրջանի ավարտից հետո մնալ ակումբում, հայտնում են ԶԼՄ-ները:

«Միլանի» նախկին պաշտպանը կարող էր ամռանը հեռանալ իր հարազատ ակումբից, քանի որ միլանցիները բանակցություններ էին վարում «Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ, որը պետք է համատեղեր գլխավոր մարզիչի և մարզական տնօրենի պաշտոնները:

Սակայն գերմանացի մասնագետի՝ «Միլան» տեղափոխվելու գործարքի չեղարկումն ու Ստեֆանո Պիոլիի հետ պայմանագրի երկարաձգումը շատ երկրպագուների հույս են տվել, որ Մալդինին հաջորդ մրցաշրջանում ևս կշարունակի աշխատել ակումբում։

Ինչպես Twitter-ում հայտնել է լրագրող Վիտո Անջելե՝ Գազիդիսը Մալդինիին խնդրել է մնալ «Միլանում», որը Պաուլոն ընդունել է։

Անջելոն հավելում է, որ Մալդինին արդեն աշխատում է ֆուտբոլիստների ժամկետանց պայմանագրերի երկարաձգման ուղղությամբ և նոր ֆուտբոլիստներով թիմն ուժեղացնելու ուղղությամբ։

Ներկայումս Մալդինին զբաղված է Ջանլուիջջի Դոնարումմայի և Զլատան Իբրահիմովիչի պայմանագրերի երկարաձգմամբ, ինչպես նաև այն տրանսֆերներով, որոնք «Միլանը» մտադիր է իրականացնել սեպտեմբերին։

Facebook Comments