«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներ՝ Մարսելոն և Էդեն Ազարը ապաքինվել են վնասվածքից և սկսել են մարզվել ընդհանուր խմբի հետ, այս մասին հաղորդում է «AS»-ը:

Հիշեցնենք, որ բրազիլացին մկանային վնասվածքի պատճառով մի քանի հանդիպումներում չէր հայտնվում խաղադաշտում, իսկ բելգիացին անհարմարություն էր զգում կոճի շրջանում։ Այսպիսով, երկու ֆուտբոլիստներն էլ կարող են մասնակցել «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպմանը: Հանդիպումը կկայանա օգոստոսի 7-ին Անգլիայում։ Առաջին խաղում «Արքայական» ակումբը «Սանտյագո Բերնաբեուում» պարտություն կրեց 1:2 հաշվով:

Մարսելոն Պրիմերայի նախորդ մրցաշրջանում 15 խաղում դարձել է 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ազարը 16 խաղում դարձել է 1 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Facebook Comments