«Բորուսիա Դորտմունդի» աստղային ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» կարող է չկայանալ:

Գերմանական ակումբը մտադիր է 120 միլիոն եվրո ստանալ 20-ամյա ֆուտբոլիստի համար և պատրաստ չէ քննարկել գնի իջեցումը, հաղորդում է «Kicker»-ը։

Մանկունիացիները ավելի վաղ առաջարկել էին 98 մլն եվրո, որը մերժվել էր։ Այժմ գերմանական ակումբում կասկածում են, որ տրանսֆերն ընդհանրապես կկայանա։ Գործարքը պետք է ավարտվի մինչև օգոստոսի 10-ը, երբ կսկսվի «Բորուսիայի» մարզական հավաքը։

Նշենք, որ անձամբ Սանչոն դեմ չէ վերադառնալ ԱՊԼ, բայց ակումբները պետք է համաձայնության գան տրանսֆերի շուրջ։

Facebook Comments