Քաթարի «Ալ Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Չավին հայտնել է, որ ապաքինվել է կորոնավիրուսից։

«Շատ շնորհակալություն բոլոր հաղորդագրությունների և սիրո դրսևորումների համար, որ ես ստացել այս օրերին. ցանկանում եմ ձեզ հետ կիսվել նրանով, որ ապաքինվել եմ և տուն եմ վերադարձել իմ ընտանիքի և թիմի հետ», — Ինստագրամում գրել է Չավին։

Հիշեցնենք, որ Չավին վերջերս երկարաձգել էր պայմանագիրը Քաթարի «Ալ Սադի» հետ, որը նա գլխավորում է 2019 թվականից: Պայմանագիրը պարունակում է մի կետ, որը թույլ է տալիս 40-ամյա իսպանացի մասնագետին տեղափոխվել «Բարսելոնա», երբ նա ցանկանա։

40-ամյա Չավին «Բարսելոնայի» սան է։ Ֆուտբոլիստ եղած ժամանակ ակումբի գույները պաշտպանել է 17 տարի։ Կարիերայի ավարտին նախկին կիսապաշտպանը չորս տարի անցկացրել Է «Ալ Սադում», իսկ անցյալ տարի զբաղեցրել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը և ակումբի հետ հաղթել է Քաթարի Գավաթում։

Facebook Comments