«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 37-րդ տուրում «Տորինոյի» նկատմամբ հաղթանակից հետո(3:2) խոսել է հանդիպման մասին։

«Մենք ցույց տվեցինք մեր բնավորությունը և հավակնությունները։ Սա հեշտ խաղ չէր, բայց մենք պետք է հաղթեինք։ Ես ուրախ եմ, որ մեզ հաջողվեց ապահովվել տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում հաջորդ մրցաշրջանի համար»,- գրել է իր ինստագրամյան էջում Հենրիխ Մխիթարյանը։

Նշենք, որ «Ռոման» ապահովվել է իր տեղը Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ Հռոմեական ակումբը 37-րդ տուրից հետո 67 միավորով՝ 5-րդ հորիզոնականում է։

Վերջին տուրում «Ռոման» կմրցի չեմպիոն՝ «Յուվենտուսի» հետ։

Facebook Comments