«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է «Կալյարիի»(0:2) դեմ խաղի մասին, ինչպես նաև մեկնաբանել է առաջիկա հանդիպումները:

«Խնդիրն այն է, որ մենք միակ թիմն ենք Եվրոպայում, որը ստիպված ենք խաղալ 5 խաղ 12 օրվա ընթացքում:

Մենք կտեսնենք, թե ինչ վիճակում է լինելու մեր վիճակը, և արդյոք մենք պետք է խաղադաշտ դուրս բերենք երիտասարդ խաղացողներին հանգստյան օրերին, որպեսզի բոլորը կարողանան մի քիչ հանգստանալ:

Մոտիվացիայի և վճռականության տեսանկյունից սա ոչ տիպիկ հանդիպում էր, և այն չի կարելի դիտարկել այնպես, ինչպես մրցաշրջանի մնացած հատվածի հանդիպումները։ Այսօր մենք ունենք 9 խաղացողներ վնասվածքներով, ուստի ակնհայտ է, որ ես որոշակի կասկածներ ունեմ «Լիոնի» գետ խաղից առաջ: Մենք պետք է տեսնենք, թե ով կհասցնի վերականգնվել», — ասել է Սարրին։

Նշենք, որ «Յուվենտուսը» առաջնության ավարտից մի քանի տուր առաջ նորից դարձավ Ա Սերիայի չեմպիոն։

Facebook Comments