«Բոնմուտի» պաշտպան Նատան Ակեն շուտով կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։

Ինչպես հայտնում է «The Athletic»-ի լրագրող Պիտեր Պատցլերը՝ «Բորնմուտը» համաձայնվել է Նատան Ակեին վաճառել «Մանչեսթեր Սիթիին»։ Տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 մլն ֆունտ ստերլինգ(44 մլն եվրո), որը բոնուսներով կհասնի մինչև 45 մլն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նատան Ակեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»։

Նատան Ակեն «Բորնմուտի» գույներն է պաշտպանում 2016թ․-ից։ Այս մրցաշրջանի արդյունքում «Բորնմուտը» չկարողացավ պահպանել իր տեղը ԱՊԼ-ում և հաջորդ մրցաշրջանը կանկացնի Չեմպիոնշիփում։ Ակեն ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում խփել է 2 գոլ և կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments