«Բորուսիա Դորտմունդի» ավագ Մարկո Ռոյսը հերթական անգամ վնասվածք է ստացել, այս մասին հայտնել է գերմանական ակումբի պաշտոնական թվիթերյան էջը:

Մարզման ժամանակ Ռոյսի մոտ ախտորոշվել է ջիլ հյուսվածքի բորբոքում։ Ռոյսի համար սա արդեն առաջին վնասվածքը չէ ընթացիկ մրցաշրջանում։ Նա ազդրի մկանային վնասվածք է ստացել փետրվարին և միայն հունիսին է վերադարձել լիարժեք մարզումների։

Չնայած վնասվածքներին՝ Ռոյսը Գերմանիայի առաջնության նախորդ խաղարկությունում կարողացել է 19 հանդիպում անցկացնել, խփել 11 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։

Facebook Comments