«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն չի օգնի իր թիմին Չեմպիոնների լիգայի հանդիպումներին: Եվ եթե նախկինում դա ընդամենը ենթադրություն էր,ապա վերջին օրերին փաստ է։

Ինչպես հաղորդում է «AS»-ը, ֆուտբոլիստը երեքշաբթի և չորեքշաբթի անհատական մարզումների ժամանակ ոտքի անհարմարություն է ունեցել: Այսօր ընդհանրապես չեղարկվել է «Բարսելոնայի» հետ մարզումները։

Հիշեցնենք, որ Դեմբելեն հերթական վնասվածքից հետո փետրվարին վիրահատվել էր Ֆինլանդիայում, իսկ վերականգնման ժամկետը պետք է տևեր 6 ամիս: Նշենք, որ երեք տարվա ընթացքում «Բարսելոնայում» Ուսման Դեմբելեն այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել կանոնավոր վնասվածքների պատճառով։ Չի բացառվում, որ կատալոնացիները նրան կվաճառեն կամ կփոխանակեն մեկ այլ ֆուտբոլիստի հետ։

Facebook Comments