«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որոշել է մնալ իտալական ակումբում, այս մասին հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը։

Աղբյուրի համաձայն՝ շվեդ ֆուտբոլիստը նոր պայմանագրի համար կբանակցի «Միլանի» հետ մոտ օրերս։ Նշենք, որ Իբրահիմովիչին համոզել է մնալ «Միլանում» Ստեֆանո Պիոլին, ով վերջերս նոր պայմանագիր կնքեց ակումբի հետ։

Անձամբ «Միլանի» ղեկավարության առջև խնդիր է դրվել պայմանագիր կնքել Իբրահիմովիչի հետ, ով իսկապես թիմի առաջատարն է դարձել և թիմի վերջին հաջողությունները կապված են նրա հետ։ «Միլանը» կառանծինից հետո արդեն 12 հանդիպում է անցկացրել և ոչ մի պարտություն չի կրել։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը հունվարին վերադարձել էր «Միլան»։ Ա Սերիայում 38-ամյա ֆուտբոլիստը դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Իբրահիմովիչի պայմանագիրը «Միլանի» հետ գործում է մինչև օգոստոսի 31-ը։

Նշենք, որ «Միլանը» առաջնության ավարտից մի քանի տուր առաջ ապահովվել է իր տեղը Եվրոպայի լիգայում։ «Միլանը» զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը։

Facebook Comments