Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, այս մասին հայտնում է «Actualite Barca»-ն։

Կոուտինյոն կարող է տեղափոխվել «Արսենալ» վարձակալական հիմունքներով։ Այդ պարագայում ակումբները միասին պետք է ֆուտբոլիստի աշխատավարձը վճարեն։

Ավելի վաղը հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ուզում է Կոուտինյոի տրանսֆերից ստանալ 80մլն եվրո։ Չնայած դրան, դեռ «Բարսելոնան» այդ գնի սահմաններում կոնկրետ առաջարկ չի ստացել։

Հիշեցնենք, որ Կոուտինյոն արդեն հանդես է եկել ԱՊԼ-ում։ 2013-18թ․-ին Կոուտինյոն պաշտպանել է «Լիվերպուլի» գույները։ Այս մրցաշրջանում Կոուտինյոն անցկացրել է 34 հանդիպում, խփել է 9 գոլ և կատարել է 8 գոլային փոխանցում։ «Բարսելոնայի հետ Կոուտինյոի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։

Facebook Comments