«Վուլվերհեմպտոնի» հարձակվող Ռաուլ Խիմենեսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը: 29-ամյա մեքսիկացի ֆուտբոլիստին իր շարքերը համալրել է «Մանչեսթեր Յունայթեդը», հաղորդում է «Metro»-ն:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ այս ամռանը հարձակվողը կարող է տեղափոխվել եվրոպական թոփ-ակումբներից մեկը: Խիմենեսի ծառայություններով հետաքրքրված էին` Մադրիդի «Ռեալն» ու Թուրինի «Յուվենտուսը»։

Ռաուլը «Վուլվերհեմպտոնի» գույները պաշտպանում է 2018 թվականից։ Նա «Վուլվերհեմպտոն» է տեղափոխվել Լիսաբոնի «Բենֆիկայից»։

Facebook Comments