«Ռեալ Մադրիդի» հարձակվող Գարեթ Բեյլը չի պատրաստվում ամռանը հեռանալ Արքայական ակումբից:

Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա ֆուտբոլիստն իր ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզին հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ «Ռեալ Մադրիդից» և այս ամռանը չի պատրաստվում վերադառնալ Անգլիայի առաջնություն:

Բեյլի ընթացիկ պայմանագիրը «Ռեալի»
հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը։

Իսպանիայի ավարտված առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման, դարձել 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments