Արկադիուշ Միլիկը կփոփոխի ակումբային գրանցումը այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Նրա տեղեկատվության համաձայն՝ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները արդյունք չեն տվել, ինչի արդյունքում լեհ հարձակվողը կհեռանա «Նապոլիից»:

Միլիկը կարող է կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում», որն առաջարկում է «Նապոլիին» իր ֆուտբոլիստ մեկին և հավելավճար, սակայն Նեապոլական ակումբը չի շտապում համաձայնել: Հնարավոր է Ֆեդերիկո Բերնարդեսկին կարող է ներգրավվի այս գործարքի մեջ:

26-ամյա լեհ ֆուտբոլիստի պայմանագիրը
«Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը:

Ընթացիկ մրցաշրջանում Միլիկը Ա Սերիայում անցկացրել է 26 հանդիպում` իր հաշվին գրանցելով 11 գոլ:

Facebook Comments