«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Լոնդոնի «Չելսիի» մասին, որի հետ իր թիմը կխաղա Անգլիայի գավաթի եզրափակիչում:

«Չելսիում» հաղթող թիմի մի քանի շատ կարևոր առանցքային խաղացողներ կային, և դա, հավանաբար նրանց հարթակ տվեց ապագայում ինչ-որ ուժեղ բան ստեղծելու համար:

Նրանք իսկապես լավ մարզիչներ, խաղացողներ և ենթակառուցվածք ունեին իրենց թիմում։ Մինչ Աբրամովիչը, նրանք հաղթող թիմ չէին: Բայց նրանց հաջողվել է փոխել այդ մտածողությունը, համոզել ֆուտբոլիստներին և ճնշում գործադրել բոլոր նրանց վրա, որ միակ նպատակը և միակ բանը, որ թույլատրվել է այդ ֆուտբոլային ակումբում՝ հաղթանակն է», — ասել է Արտետան «Sky Sports»-ին։

Նշենք, որ այսօր «Արսենալը» Անգլիայի գավաթի եզրափակչում կմրցի «Չելսիի» հետ։ Հանիդպումը տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում՝ 20:30-ին։

Facebook Comments