«Միլանի» լեգենդար պաշտպան Ֆրանկո Բարեզին անվանել է այս պահին աշխարհի լավագույն պաշտպաններին։

«Դժվար է ընտրել մեկին։ Կարծում եմ, որ վերջին մի քանի տարիներին Սերխիո Ռամոսը հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ գավաթներ նվաճելու տեսանկյունից և իր զարմանալի կարիերայով։ Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է «Ռեալ Մադրիդի» համար, նույնիսկ եթե նա երիտասարդ չէ։

Այնուհետև Վան Դեյկը, ով «Լիվերպուլի» համար հանդիսանում է շատ կարևոր ֆուտբոլիստ`իր հատկանիշների համար։ Նա կարողացավ շատ բաներ բերել ակումբին և տալ նրան վստահություն հաղթանակի համար՝ երկար տարիներից հետո»,- ասել է Ֆրնակ Բարեզին։

Նշենք, որ Ֆրանկո Բարեզին հանդես է եկել «Միլանի» կազմում 1977-1997թ․-ին, եղել է ակումբի լեգենդար ավագը։

Facebook Comments