«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալին օրեցօր մոտենում է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:

Ինչպես տեղեկացնում է «Goa»-ը՝ նեապոլցիների սեփականատեր Աուրելիո Դե Լարենտիսը պատրաստ է 29-ամյա սենեգալցին բաց թողնել անգլիական ակումբ՝ 90մլն եվրոյի դիմաց:

Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված Կուլիբալիի տրանսֆերով։ Իսպանացի մասնագետը մտադիր է հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ լրջորեն ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը։

Կուլիբալին«Նապոլիում» հանդես է գալիս 2014 թվականից։ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 24 հանդիպում։

Facebook Comments