Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Արսենալի» հետ հանդիպումը(1:2)

«Մենք հիանալի սկսեցինք հանդիպումը, լավ խաղացինք առաջին 10-15 րոպեների ընթացքում։ Կարող ենք մեղադրել միայն ինքներս մեզ։ Մենք այնպես էինք գործում, կարծես դա զբոսանք էր, մրցակցին թույլ տվեցինք մտնել խաղի մեջ։ Դժվար էր հավաքել նախկին ռիթմը։ Մենք մեղավոր ենք շատ առումներով։

Այն ինչ կարող եմ անել, այն է, գոռալ։ Այսօր մենք դանդաղ էինք, գնդակը ետ փոխանցեցինք, «Արսենալին» թույլ տվեցինք ճնշում գործադրել։ Մենք լավ չէինք խաղում, որպեսզի հաղթեինք եզրափակիչում։

Ես չեմ էլ մտածում, որ հաջորդ շաբաթվա մասին։ Այսօր մեզ վրա ամեն ինչ միանգամից ընկավ։ Թիմում ծնկատակի ջլերի և ուսերի երկու վնասվածք կա։Սա շատ երկար մրցաշրջանի վերջն է, բեկումնային պահ է մեզ համար», — Լեմպարդի խոսքը մեջբերում Է «BBC»-ն։

Նշենք, որ Անգլիայի գավաթակիրը դարձավ «Արսենալը»՝ հաղթելով լոնդոնի «Չելսիին»(2:1): Գոլերը հեղինակեցին՝ Պուլիշիչը և երկու անգամ էլ աչքի ընկավ Օբամեյանգը։ Այսպիսով Միկել Արտետան, որպես գլխավոր մարզիչ շատ կարճ ժամանակում տիրացավ իր առաջին գավաթին։

Facebook Comments