«Արարատ-Արմենիայի» ու «Լոռիի» ՖԱՆ ակումբները դիմել ՀՖՖ-ին և ՀՀ պարետին` խնդրելով թողնել երկրպագուների որոշ հատվածի մուտքը մարզադաշտ:

«Բաց նամակ «Green Power»(Լոռի ՖԱ) և «Ալֆա»(Արարատ-Արմենիա ՖԱ) ֆան ակումբներից՝ ՀՖՖ նախագահ պարոն Արմեն Մելիքբեկյանին և ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանին։
Հաշվի առնելով երկրում Covid-19 համավարակի դեպքերի նվազման միտումը և համեմատաբար իրավիճակի կայունացումը,ինչպես նաև այն հանգամանքը որ չնայած բոլոր խոչնդոտներին, մեր ֆան ակումբների նվիրյալ երկրպագուները գտնում էին ելքեր մեր սիրելի թիմերին երկրպագելու համար,գուցեև չենթարկվելով պարետի կոչերին,բայց միևնույն ժամանակ չխախտելով պարետատան որոշումները և պահպանելով անվտանգության կանոնները։
Հաշվի առնելով վերոհիշյալ այս երկու կարևորագույն հանգամանքները՝ հանդես ենք գալիս առաջարկությամբ.

  • Յուրաքանչյուր խաղի մասնակից թիմերին թույլատրել մարզադաշտում ունենալ առավելագույնը հարյուրական երկրպագու։
  • Հյուրընկալող թիմին թույլատրել առավելագույնը հարյուր երկրպագու,իսկ հյուր թիմի համար նախատեսված ֆան զոնայում հիսուն երկրպագու։
  • Բ.Խ-ի խաղերը հյուրընկալող մարզադաշտերի հայտարարագրված նստատեղերի 10%-ի չափով թույլատրել երկրպագուներ։
    Նշված բոլոր երեք առաջարկությունների դեպքում խստորեն պահպանել սոցիալական հեռավորություն և անվտանգության բոլոր կանոնները։
    Վերջում ուզում ենք հավելել,որ մենք բոլորս էլ համարում ենք մեզ հայկական ֆուտբոլի նվիրյալներ,իսկ մեր բոլոր քայլերը միտում ունեն զարգացնելու ֆան մշակույթը հայկական ֆուտբոլում։

Հ.Գ. Բոլոր թիմերի ֆան ակումբներին կոչ ենք անում միանալ մեր այս նախաձեռնությանը։
Հարգանքներով՝ «Ալֆա» ֆան ակումբ՝ Դավիթ Վահրադյան,Արթուր Խաչատրյան
«Green Power» ֆան ակումբ՝ Աղասի Ղարագյոզյան, Էրիկ Էվոյան։

Facebook Comments