«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաուլո Մալդինին հայտնել է 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկության մասին:

«Այս մրցաշրջանում մենք ստեղծեցինք մի բան, որը շարունակություն է պահանջում։ Զլատանը այս նախագծի մի մասն է, նա «Միլանի» ապագան է: Մեզ բարդ բանակցություններ են սպասվում, բայց մենք ցանկանում ենք առաջ շարժվել նրա հետ միասին։ Բացի այդ, նրա կողքին կարող են առաջադիմել` Անտե Ռեբիչը և Ռաֆայել Լեաոն, ինչպես նաև մեր մյուս երիտասարդ ֆուտբոլիստները», — Մալդինիի խոսքը մեջբերում է «ESPN»-ը։

Իբրահիմովիչը «Միլան» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին «Լոս Անջելես Գելաքսիից» ազատ գործակալի կարգավիճակով: Շվեդ ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» ակումբի հետ գործում է մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ը: Իբրահիմովիչը 2019/20 մրցաշրջանն ավարտել է 10 գոլով:

Facebook Comments