«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք չի ափսոսում, որ չի տեղափոխվել «Ռեալ Մադրիդ»:

«Երջանիկ էի «Տոտենհեմում», այդ պատճառով էլ պայմանագիր կնքեցի։ Մենք բաժանվել ենք շատ լավ, մեր հարաբերությունները անթերի են։ Միշտ ասում եմ առանց կեղծ համեստության, որ մենք նույնպես սխալներ ենք թույլ տվել, որոնք հանգեցրել են նրան, ինչին հանգեցրել են: Թեև մենք ակնկալում էինք ավելի մեծ աջակցություն կամ հավաստիացում, որպեսզի իրավիճակը կոտրենք: Բայց մեր ճանապարհները բաժանվեցին, դա անհրաժեշտ էր երկու կողմերին էլ», – Պոչետինոյի խոսքը մեջբերում է «El Pais»-ը:

Արգենտինացի մասնագետը լոնդոնցիներին մարզել է 2014-2019թ.-ը։ Նրա օրոք «Տոտենհեմը» ոչ մի տիտղոս չի նվաճել, սակայն թիմը դուրս է եկել 2018/2019 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ինչը թիմի լավագույն արդյունքն է եվրագավաթներին մասնակցելու ողջ պատմության ընթացքում:

Անգլիայի առաջնությունում անբավարար ցուցանիշների համար Պոչետինոն 2019թ.-ի նոյեմբերի 19-ին պաշտոնանկ էր արվել: Այդ ժամանակից ի վեր մասնագետն առանց աշխատանքի է մնացել:

Facebook Comments