Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան «Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչում 2:1 հաշվով հաղթանակից հետո շնորհակալություն է հայտնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:

«Պետք է շնորհակալություն հայտնեմ Պեպին բոլոր առումներով, քանի որ ես մարզիչ եմ դարձել նրա շնորհիվ։ Պարզապես նայեք այս հանդերձարանում ոգուն և այն ամենին, ինչ մենք ստեղծում ենք, ահա թե ինչով եմ ամենից շատ հպարտանում», — Արտետայի խոսքը մեջբերում է «ESPN»-ը՝ հղում անելով «BT Sport» հեռուստաալիքի եթերը։

Հիշեցնենք, որ Միկելը, ֆուտբոլիստի կարիերան ավարտելով 2016թ․-ին, ընդգրկվել էր «Մանչեսթեր Սիթիի» մարզչական շտաբում: Նախորդ տարվա վերջին իսպանացի մասնագետը հեռացել էր «քաղաքացիների» թիմից, որպեսզի գլխավորի «Արսենալը»:

Facebook Comments