«Փյունիկ» ՖԱ-ն-ն հայտնում է, որ թիմը նոր համալրում ունի։ Թիմին է միացել 26-ամյա հայազգի կիսապաշտպն Գոռ Մալաքյանը։

Մալաքյանը Փյունիկի սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Արարատ-Արմենիան, որտեղ Գոռը դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն, հաղթել է Հայաստանի սուպերգավաթը և «Արարատ-Արմենիայի» հետ պատմություն է կերտել՝ հասնելով եվրոպայի լիգայի Փլեյ օֆֆ փուլ։

Գոռ Մալաքյանը «Արարատ-Արմենիային» էր միացել 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Գոռը մասնակցել է 49 հանդիպման և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ:

Գոռ Մալաքյանը հանդիսանում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 18 խաղ։

Facebook Comments