Ավարտվել է Ա Սերիայի 2019/20 մրցաշրջանը: Հաղթող Է դարձել նորից Թուրինի «Յուվենտուսը»:

Մրցաշրջանի արդյունքներով իտալական թիմերը ամենաբարձր արդյունավետությունը ցույց տվեցին Թոփ-5 առաջնությունների մյուս եվրոպական լիգաների համեմատ:Ա Սերիայում 2019/20 մրցաշրջանում գրանցվել է 1154 գոլ, Թվիթերում հայտնել է իտալացի լրագրող Ադրիանո դել Մոնտեն:

Երկրորդ տեղում է անգլիական Պրեմիեր լիգան, որտեղ ընդհանուր ջանքերով խփվել է 1034 գոլ ։ Բունդեսլիգայի երրորդ արդյունքը 982 գոլ է։ Չորրորդ տեղում իսպանացիներն են՝ Պրիմերայում խփելով 942 գոլ։ Ֆրանսիական Լիգա 1-ը հաշվի չի առնվում, քանի որ մրցաշրջանը ժամանակից շուտ է ավարտվել:

Facebook Comments