Լոնդոնի «Արսենալի» սեփականատերերը ջանքեր են գործադրում գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին թիմում պահելու համար:

«Daily Mirror»-ի համաձայն` «Արսենալը» պատրաստ է նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել այն բանից հետո, երբ աֆրիկացի ֆուտբոլիստը օգնել է թիմին հաղթել Անգլիայի գավաթը և օգնեց թիմի եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել:

Կողմերի միջև ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը։ Նրա պայմանների համաձայն՝ հարձակվողը ստանում է շաբաթական 180 հազար ֆունտ ստերլինգ։ Ֆուտբոլիստը պահանջում է աշխատավարձի բարձրացում մինչև 250 հազար, ակումբի ղեկավարությունը պատրաստ է բավարարել իր պահանջները։

Անցած մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայում 31-ամյա ռմբարկուն մասնակցել է 36 հանդիպման, խփել է 22 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Facebook Comments