Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է «Չելսիից» հեռանալու մասին:

«Ես միշտ երազել եմ խաղալ «Ռեալում»՝ աշխարհի մեծագույն ակումբում, և հիմա երջանիկ եմ։ Կուրտուան միշտ ասել է, որ դա լավագույն ակումբն է։

Ես արդեն որոշում էի կայացրել աշխարհի առաջնությունից հետո, որ ես պետք է միանամ «Ռեալին»։ Բայց հետո դա հնարավոր չէր, և ես ևս մեկ տարի անցկացրեցի «Չելսիում», և դա հեշտացրեց իմ հեռանալը: Ակումբը հասկացավ ինձ և թույլ տվեց հեռանալ։

Ես խոսեցի Ֆլորենտինո Պերեսի հետ, և նա ասաց, որ սպասում է ինձ Մադրիդում, ես շփվում էի Մոդրիչի հետ: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նրանք բոլորը ցանկանում էին ինձ տեսնել «Ռեալում», և դա վերջապես տեղի ունեցավ», – ասել է Ազարը։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here