Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին պաշտպան Յան Վերտոնգենը մոտ է իտալական Ա Սերիա տեղափոխվելուն: Ինչպես հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան, 33-ամյա ֆուտբոլիստի նոր աշխատավայրը կդառնա «Ռոման»:

Աղբյուրի համաձայն՝ Հռոմեական ակումբը փորձառու ֆուտբոլիստին առաջարկել է երկու տարվա աշխատանքային պայմանագիր, որում նշված կլինի ևս մեկ մրցաշրջանով հնարավոր երկարաձգման կետը: Պաշտպանի աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո։

Այժմ Վերտոնգենը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։ Անցած մրցաշրջանում բելգիացին մասնակցել է 23 հանդիպման, դարձել է մեկ գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։

Facebook Comments