«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հեռանալ միլանյան ակումբից:

Աղբյուրի տեղեկություններով՝ 51-ամյա մասնագետը մտածում է «Յուվենտուս»
վերադառնալու մասին։

Չի բացառվում, որ «Ծեր Սինյորան» որոշում կայացնի հրաժեշտ տալ ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիին, որը թիմը ղեկավարում է 2019 թվականից: Նրա օրոք իտալացիները 9-րդ անգամ անընդմեջ դարձան առաջնության չեմպիոն, սակայն մրցաշրջանի վերսկսումից հետո պարտվեցին Իտալիայի Գավաթի եզրափակիչում և Ա Սերիայի 12 հանդիպումներում հավաքեցին ընդամենը 20 միավոր՝ կրելով 4 պարտություն:

Նշվում է, որ մի քանի շաբաթ առաջ Կոնտեի մուտքը «Յուվենտուս» անհնար էր համարվում, սակայն այժմ նման դեպքերի զարգացումը հնարավոր է դառնում։

Կոնտեն լարված հարաբերությունների մեջ է «Ինտերի» ղեկավարության հետ, այդ պատճառով մտածում է թիմից հեռանալու մասին։

Կոնտեն «Ինտերը» գլխավորել է 2019/20 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նրա հետ թիմը Ա Սերիայում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ հավաքելով 82 միավոր։ Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսից» թիմը հետ է մնում ընդամենը 1 միավորով։

Մասնագետը Թուրինի ակումբում աշխատել է 2011-2014 թվականներին։ Նրա օրոք թիմը երեք անգամ հաղթել Է Իտալիայի առաջնությունում և երկու անգամ նվաճել երկրի Սուպերգավաթը։

Facebook Comments