«Լեսթեր Սիթին» չի պատրաստվում բաժանվել իր պաշտպան Բենժամին Չիլվելից, եթե նրա համար ահռելի գումար չվճարեն։

Ինչպես հայտնում է «Mirror»-ը՝ «Լեսթերի» ղեկավարությունը հայտնել է «Չելսիին», որ նրանք իրենց ֆուտբոլիստին ավելի թանկ են գնահատում, քան Հարրի Մագուայրն էր, որը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 87 մլն եվրոյի դիմաց։

«Չելսին» գլխավոր ֆավորիտն է Չիլվելի տրանսֆերի համար, եթե նրանք ուզում են ձեռք բերել ֆուտբոլիստին, ապա պետք է վճարեն ահռելի գումար, որը Չիլվելին կդարձնի աշխարհի ամենաթանկ պաշտպանը։

Չիլվելը հանդիսանում է «Լեսթերի» սան և ակումբի գույներն է պաշտպանում 2015թ․-ից, իսկ 2015/16թ․-ին վարձավճարով հանդես է եկել «Հադդերսֆիլդ Թաունում»։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը անցկացրել է 27 հանդիպում, խփել է 3 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։

Facebook Comments