Ինչպես հայտնի է «Բորնմուտը» ԱՊԼ-ն լքեց և թիմը հրաժեշտ տվեց Էնդդի Հաուին, ով նրանց վերադարձրել էր ԱՊԼ։ Այժմ «Բորնմուտը» նոր մարզչի փնտրտուքի մեջ է։

Ինչպես հայտնում է «The Times»-ը` ակումբը կարող է գլխավորել Ջոն Թերրին, ով այժմ «Աստոն Վիլլայում» գլխավոր մարզչի օգնականն է։ «Աստոն Վիլլան» առաջնության վերջնական արդյունքներով պահպանեց իր տեղը ԱՊԼ-ում։ «Բորնմուտը» նախորդ առաջնությունում զբաղեցրել էր 18-րդ հորիզոնականաը և դուրս էր մնացել ԱՊԼ-ից, ակումբը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Չեմպիոնշիփում։

Ջոն Թերրին աշխատում է «Աստոն Վիլլայում» 2018թ․-ից, իսկ դրանից առաջ հանդես էր եկել Բիրմինգհեմյան ակումբում։

Ջոն Թերրին արդեն մերժել է Չեմպիոնշիփում հանդես եկող «Բրիստոլ Սիթիին» և չի բացառվում, որ նաև մերժի «Բորնմուտին», քանի որ «Աստոն Վիլլան» պահպանել է իր տեղը ԱՊԼ-ում։

Facebook Comments