74-ամյա իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելլոն կարող է վերադառնալ «Միլան», հաղորդում է «Milan News»-ը:

Աղբյուրը նշում է, որ երեկ՝ օգոստոսի 3-ին, Ֆաբիոն «Միլանի» գրասենյակում անցկացրել է ավելի քան երկու ժամ։ Հաղորդվում է, որ շատերը դա սովորական այց են համարել, սակայն «Միլանի» ղեկավարները հույս ունեն նախկին մարզչին առաջարկել ակումբի դեսպանի դերը և արդեն նախնական բանակցություններ են վարել նրա հետ:

Ֆաբիո Կապելոն «Միլանում» հանդես է եկել 1976-1979 թվականներին և կարմիր-սեւերի կազմում անցկացրել է 65 հանդիպում ՝ խփելով 4 գոլ: «Միլանի» գլխավոր մարզիչի պաշտոնը նա զբաղեցրել է երեք անգամ ՝ 1987 թվականի մրցաշրջանի վերջում, երբ գլխավորել է ակումբը մրցաշրջանի վերջին վեց խաղերում, 1991-1996թթ. և 1997/1998 մրցաշրջանում: Նրա գլխավորությամբ «Միլանը» դարձավ Իտալիայի քառակի չեմպիոն, Իտալիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող և ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր:

Նրա վերջին աշխատավայրը չինական «Ցզանսու Սունինն» էր, որտեղից հեռացել է 2018թ․-ին և ավարտել է իր մարզչական կարիերան։

Facebook Comments