Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին պատմել է իր սիրելի մարզիչների մասին:

«Իմ սիրելի մարզիչը Յուրգեն Կլոպն է։ Երկրորդ տեղում է Պեպ Գվարդիոլան։ Կլոպը երկու դեմք ունի ։ Նա այնքան լավ է վերաբերվում խաղացողներին, կարծես իրենց հայրը լինի։ Բայց նրա երկրորդ կերպարը մարզչական է։ Յուրգենը կարողանում է խոսել վատի մասին։

Կլոպը շատ է մոտիվացնում ֆուտբոլիստներին։ Նա կատարյալ է աշխատում, քանի որ գիտի, թե որտեղ է այն գիծը, երբ կարելի է ճնշում գործադրել խաղացողի վրա կամ, ընդհակառակը, թուլացնել ճնշումը։ Յուրգեն հիասքանչ կերպով լավ է անում իր աշխատանքը։ Ընդ որում, նա նաև լավ մարդ է», — Լևանդովսկու խոսքը մեջբերում է «ESPN»-ը։

Հիշեցնենք, որ Ռոբերտը Կլոպի գլխավորությամբ աշխատել է «Բորուսիա Դորտմունդում»։

Facebook Comments