«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ապագան մշուշոտ է մնում, այդ մասին թվիթերյան իր էջում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ինչպես հայտնել է Ֆաբրիցիո Ռոմանոն՝ վերջին օրերին «ներաձուրիի»
գլխավոր մարզիչ և նախագահ Սթիվեն Ջանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Պայմանագիրը խզելու կամ համագործակցությունը շարունակելու մասին որոշումը կընդունվի «Ինտերի»՝ Եվրոպայի լիգայում հանդես գալու արդյուներից: Մրցաշարի 1/8 եզրափակիչում իտալական Գրանդը կմրցի իսպանական «Խետաֆեի» հետ:
Ա Սերիայի անցած մրցաշրջանի արդյունքներով միլանյան թիմը Կոնտեի գլխավորությամբ երկրորդ տեղն Է զբաղեցրել մրցաշարային աղյուսակում:
Facebook Comments