«Մանչեսթեր Սիթին» պաշտոնական կայքում հայտարարել է «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերրան Տորրեսի տեղափոխության մասին: 20-ամյա ֆուտբոլիստի 5 տարվա պայմանագիրը «քաղաքացիների» հետ։

«Երջանիկ եմ, որ միացել եմ «Մանչեսթեր Սիթիին»։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է խաղալ հարձակողական թիմերում, իսկ «Մանչեսթեր Սիթին» աշխարհի ամենահարձակող թիմերից է ։ Հույս ունեմ, որ կկարողանամ դեր խաղալ ակումբի ապագա հաջողություններում», — ասել է Տորրեսը։

Տորրեսը «Վալենսիայի» սան է։ 2019/20 մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 34 հանդիպման, խփել է 4 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։

«Մանչեսթեր Սիթին» 2019/20 մրցաշրջանի անգլիական Պրեմիեր լիգայում գրավել է երկրորդ տեղը և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:

Facebook Comments