«Արարատ-Արմենիան» տեղեկացնում է, որ ակումբին է միացել 23-ամյա իսպանացի պաշտպան Դավիդ Ումանեսը:

Դավիդը հանդես է եկել իսպանական «Սարագոսա Մ19», «Ատլետիկո Մալագա», «Լոգրոնես Պրոմեսաս», բուլղարական «Սլավիա Սոֆիա» և մի շարք այլ ակումբներում։

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռումինական «Ակադեմիկա Կլինչենի» ակումբի ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» երկրորդ տարին անընդմեջ դարձել է Հայաստանի չեմպիոն և իրավունք է ստացել մասնակցելու Չեմպիոնների լիգային։

Facebook Comments