«Ֆուլհեմը» Չեմպիոնշիփի Փլեյ-օֆֆ փուլի եզրափակչում հաղթեց «Բրենտֆորդին» և վերադարձավ ԱՊԼ։

Հանդիպումը տեղի ունեցավ «Ուեմբլի» մարզադաշտում և ավարտվեց 2:1 հաշվով՝ օգուտ «Ֆուլհեմին»։ Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 0:0 հաշվով։ Ամեն ինչ որոշվեց լրացուցիչ ժամանակաում։ 105-րդ րոպեին հաշիվը բացեց «Ֆուլհեմի» պաշտպան Ջո Բրայանը։ 12 րոպե անց պաշտպանը դարձավ դուբլի հեղինակ։ «Բրենտֆորդը» միայն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։ 124-րդ րոպեին Հենրիկ Դալսգորը խփեց իր թիմի միակ գոլը, բայց ավելին անել նրանց այդպես էլ չհաջողվեց։

Այսպիսով «Ֆուլհեմը» դարձավ այն երրորդ ակումբն, որն հանդես կգա ԱՊԼ-ում։ Ավելի վաղ ԱՊԼ-ում հանդես գալու իրավունք էին ձեռք բերել Չեմպիոնշիփի չեմպիոն՝ «Լիդսը» և փոխչեմպիոն «Վեստ Բրոմվիչը»։

«Ֆուլհեմը» անցած տարի էր ԱՊԼ-ից ուղղևորվել դեպի Չեմպիոնշիփ։ «Ֆուլհեմը» առաջնությունը ավարտել էր 19-րդ հորիզոնականում, հավաքելով 17 միավոր։

Facebook Comments