«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի՝ պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու որոշումը և դիմել նրան:

«Դարպասապահ Իկեր ավարտում է կարիերան, սակայն նա արդեն վաղուց գրել է իր անունը ֆուտբոլի պատմության մեջ։ Ոչ միայն այն պատճառով, որ դարձել է հեղինակություն իսպանիայի առաջնությունում, այլ նաև այն պատճառով, որ կարողացել է հաղթել ամեն ինչ միջազգային մակարդակով։

Դու հիանալի դարպասապահ ես, և ինձ համար դժվար էր խաղալ քո դեմ։ Հետադարձ հայացք նետելով՝ կարող եմ ասել, որ դա հիանալի դիմակայություն էր, որը մեզ ստիպում էր ամեն հանդիպման ժամանակ ավելի բարձր հանդես գալ մեր հնարավորություններից», — Մեսսիի խոսքը մեջբերում է «AS»-ը։

Հիշեցնենք, որ Կասիլյասը «Ռեալի» սան է և ակումբում հանդես է եկել 1998-2015թ.-ին: «Ռեալի» հետ նա նվաճել է 18 տիտղոս, որոնց թվում են Իսպանիայի չեմպիոնի հինգ տիտղոսներ, երկրի երկու գավաթներ և Չեմպիոնների լիգայի երեք գավաթներ: Կասիլյասն Իսպանիայի հավաքական է հրավիրվել 2000-2016 թվականներին։ Ազգային թիմի հետ Նա երկու անգամ հաղթել է Եվրոպայի առաջնությունում և մեկ անգամ՝ աշխարհի առաջնությունում։

Facebook Comments