«Մանչեսթեր Սիթին» նոր մրցաշրջանին ընդառաջ պատրաստվում է զգալիորեն ուժեղացնել կազմը։ Հայտնի են ակումբի տրանսֆերային նպատակներն, որն պետք է կյանքի կոչվի այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ինչպես հայտնում է «Sky Sports»-ը՝ Ֆերրան Տորրեսին և Նատան Ակենին գնելուց հետ, «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ևս մի քանի համալրում կատարել։ Շեշտը դրվելու է պաշտպանությունը ուժեղացնելու, ինչպես նաև հարձակվողական գծի վրա։ Գլխավոր տրանսֆերային թիրախներն են՝ Լաուտարո Մարտինեսը(«Ինտեր»), Ժոաո Ֆելիշը(«Ատլետիկո Մադրիդ»), Կալիդու Կուլիբալին(«Նապոլի»):

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» Պեպ Գվարդիոլային տրանսֆերների համար կտրամադրի՝ 300 մլն եվրո։

Նշենք, որ նախորդ առաջնությունում Պեպ Գվարդիոլայի թիմը դարձավ ԱՊԼ-ի փոխչեմպիոն։

Facebook Comments