Լոնդոնի «Տոտենհեմի» 27-ամյա պաշտպան Սերժ Օրյեն ընդունել է «Միլան» տեղափոխվելու առաջարկը, հաղորդում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն::

Աղբյուրի տեղեկություններով՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստից համաձայնություն ստանալուց հետո սկսել է բանակցել ակումբի հետ, որն իր հիմնական պաշտպանի դիմաց պահանջում է առնվազն 20 միլիոն եվրո: Սակայն, նախքան Օրյեի տեղափոխությունը, «Միլանը» ստիպված կլինի վաճառել երկու եզրային պաշտպաններից մեկին՝ Դավիդ Կալաբրիային կամ Անդրեա Կոնտիին:

Օրյեն «Տոտենհեմի» կազմում հանդես է գալիս 2017թ․-ի ամառվանից։ Այս մրցաշրջնում Օրյեն ԱՊԼ-ում մասնակցել է 33 հանդիպման, խփել է 1 գոլ և կատարել է 5 գոլային փոխանցում։

Facebook Comments